Բաժիններ՝

Ցանցահենների տրամադրության տակ է հայտնվել Home Depot-ի հաճախորդների մոտ 53 միլիոն էլեկտրոնային հասցե

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Home Depot ցանցի վրա կատարված հաքերային հարձակումն իրականում ավելի մասշտաբային է եղել, քան ենթադրվում էր: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Home Depot-ից առևանգել են 56 միլիոն կրեդիտ քարտերի տվյալները, ինչն ընկերության համար արժեցել է 62 միլիոն դոլար:  

Այժմ հաղորդվում է, որ ցանցահենների տրամադրության տակ է հայտնվել Home Depot-ի հաճախորդների մոտ 53 միլիոն էլեկտրոնային հասցեներ: Ընկերությունն իր հաճախորդներին զգոնության կոչ է արել, քանի որ չարագործները կարող են օգտագործել նրանց էլեկտրոնային հասցեները՝ գաղտնի տեղեկատվություն ստանալու համար: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս