Ջոն Մաքքեյնը կարող է գլխավորել ԱՄՆ սենատի՝ զինված ուժերի հարցերով հանձնաժողովը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատի՝ զինված ուժերի հարցերով հանձնաժողովը կարող է գլխավորել 2008 թվականի նախագահական ընտրություններում հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը:
Ակնկալվում է, որ Մաքքեյնն այդ հանձնաժողովը կգլխավորի հունվարի սկզբից, երբ տեղի կունենա Սենատի նիստը: Ռազմական վերլուծաբանները կարծում են, որ Մաքքեյնն ամենայն հավանականությամբ կոշտ ստուգման կենթարկի ԱՄՆ-ի թանկարժեք ռազմական ծրագրերը:
Դա մասնավորապես վերաբերում է Lockheed Martin ընկերության արտադրած F-35 ռեակտիվ կործանիչի ծրագրին, որի արժեքը գնահատվում է գրեթե 400 միլիարդ դոլար: