Վրաստանի արտաքին քաղաքական կուրսը մնում է անփոփոխ. Ուսուպաշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին այսօր բնակչությանը վստահեցրել է, որ երկրի արտաքին քաղաքական կուրսը, որը միտված է ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելուն, մնում է անփոփոխ. «Երկրի զարգացման կուրսն ու կառավարության քաղաքականությունը մնում են անփոփոխ՝ չնայած վերջին իրադարձություններին:
Ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները հստակեցնում է Վրաստանի խորհրդարանը, ինչը և նա արել է 2014 թվականի հուլիսին, երբ հաստատեց կառավարության նոր կազմն ու նրա ծրագիրը: Հետևաբար անհիմն են այն պնդումները, թե երկրի եվրոպական կուրսը հայտնվել է վտանգի տակ»: