Սերժ Սարգսյանի հրամանագրով Արտակ Ապիտոնյանը նշանակվել է Ֆինլանդիայում Հայաստանի դեսպան
![](https://168.am/wp-content/uploads/2013/09/sargsyan-hramanagir.png)
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արա Այվազյանն ազատվել է Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը համատեղության կարգով նշանակվել է Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ):
ՀՀ Նախագահի աշխատակազմ