«Ալ-Քաիդան» ցանկանում է Հնդկաստանը վերածել նոր Իրաքի ու Սիրիայի. մամուլ
The Times of India թերթի փոխանցմամբ՝ Հնդկաստանի հետախուզական ծառայությունների աշխատակիցները կարծում են, որ «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը վարժեցնում է հնդիկ մոջահեդներին՝ տարածաշրջանում խոշոր հարձակումներ իրականացնելու համար:
Աշխատակիցները վստահեցնում են, որ ահաբեկիչների պլանների մեջ են մտնում մարդկանց առևանգելն ու երկիրը նոր Իրաքի ու Սիրիայի վերածելը, ուր չի դադարում բռնությունը:
Սրանից մի քանի շաբաթ առաջ «Ալ-Քաիդան» հայտարարել էր, որ ստեղծում է կազմակերպության հարավասիական թև՝ տարածաշրջանում գործելու համար: Ընդգծվում է, որ Հնդկաստանում մուսուլմանների թիվը հասնում է 175 միլիոն մարդու: