Վրաստանի եվրոպական ձգտումներն ուղղված չեն Ռուսաստանի դեմ. Գարիբաշվիլի

CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի եվրոպական ձգտումներն ուղղված չեն որևէ մեկի, այդ թվում նաև Ռուսաստանի դեմ. «Կարծում եմ, որ Ռուսաստանի շահերից է բխում, որ իր հարևանությամբ տիրի խաղաղություն ու կայուն իրավիճակ:

Վրաստանի կառավարությունը ցանկանում է, որ Վրաստանն ընդգրկվի ԵՄ-ի անդամ երկրների թվում: Ռուսաստանի հետ տարածքային վեճից հետո Վրաստանն իր ապագան, այդ թվում նաև տնտեսական, կապում է ԵՄ-ի հետ, և դրա համար էլ հունիսին ստորագրեց ԵՄ-ի հետ ազատ առևտրի մասին պայմանագիրը:

Մենք դա անվանում ենք վերադարձ դեպի եվրոպական մեծ ընտանիք: Ինչո՞ւ: Որովհետև մենք ունենք միանման մշակույթ և որ ավելի կարևոր է՝ արժեքներ: Մենք ցանկանում ենք ապրել ավելի լավ Վրաստանում, և ես իսկապես ցանկանում եմ երկիրը վերածել եվրոպական իրական պետության»:

Տեսանյութեր

Լրահոս