ԱՄՆ-ը չի դիտարկում նոյեմբերի 24-ից հետո Իրանի հետ բանակցությունները երկարաձգելու հարցը. Քերի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ երկրի իշխանությունները միտված են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ամփոփիչ համաձայնագրի կնքմանը հասնել մինչև նոյեմբերի 24-ը և դեռ չեն դիտարկում Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների ժամկետի երկարաձգման հարցը.

«Իրանական ատոմի շուրջ բանակցությունների հարցում մենք միտված ենք նոյեմբերի 24-ին: Մենք չենք քննարկում այդ ժամկետից դուրս գալը: Դա վճռորոշ ժամկետ է: Եվ մենք կարծում ենք, որ կան բազմաթիվ պատճառներ, որոնք անհրաժեշտ են դարձնում այդ ժամկետում համաձայնագրի ստորագրումը:

Ներկա փուլում մենք չենք պատրաստվում խոսել բանակցությունների երկարաձգման մասին, և մենք չենք դիտարկում այդ հարցը: Եթե համաձայնագիրը ձեռք չբերվի ավելի վաղ նշանակված ժամկետում, ապա կբարդանա հարցի լուծումը, սակայն այն չի լինի անհնար»:

Տեսանյութեր

Լրահոս