Մարգվելաշվիլին դիմել է Վրաստանի խորհրդարանին ու կառավարությանը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեկ հատուկ հայտարարություն է տարածել, որում դիմել է կառավարությանն ու խորհրդարանին՝ նրանց կոչ անելով դիտարկել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ու ՆԱՏՕ-ի տրամադրած միջոցների փաթեթի գործարկման հարցը:
Մարգվելաշվիլին ընդգծել է, որ դիտարկման գործընթացին ներկա է գտնվելու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ միասին: Մարգվելաշվիլին հայտարարել է, որ անհնար է փոխել Վրաստանի եվրոպական կուրսը, քանի որ այդ ընտրությունը կատարե լեն ոչ թե կոնկրետ քաղաքական գործիչները, այլ՝ վրաց ժողովուրդը: