Բաժիններ՝

Վրաստանում ամեն ինչ ընթանում է Իվանիշվիլու պլանավորածով. Սաակաշվիլին՝ վերջին դեպքերի մասին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Facebook-ի իր էջում մեկնաբանելով երկրի կառավարության երեք անդամի հրաժարականները, հայտարարել է, որ իրեն չեն զարմացրել այդ իրադարձությունները, քանի որ ամեն ինչ ընթանում է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու պլանին համաձայն.

«Ես զարմացած չեմ այն կապակցությամբ, ինչ տեղի է ունենում այս օրերին: Նախորդ տարի՝ Պատրիարքարանում հանդիպման ժամանակ, Բիձինա Իվանիշվիլին քանիցս կրկնեց, որ ձերբակալելու է Մերաբիշվիլուն, Ուգուլավային ու ինձ՝ նախագահական ժամկետի ավարտից հետո:

Այնտեղ էլ նա հայտարարել էր, որ նախ կթողնի, որ Իրակլի Ալասանիան մի փոքր գումար վաստակի, իսկ հետո նրան կբռնի կոռուպցիայի վրա: Նույն հանդիպման ժամանակ Իվանիշվիլին ասել է, որ իր վերահսկողության տակ է վերցնելու (վրացական հեղինակավոր) «Ռուսթավի 2» հեռուստատեսությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս