Բաժիններ՝

Ալասանիայի կուսակցությունը լքել է իշխող «Վրացական երազանք» դաշինքի շարքերը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ «Ազատ դեմոկրատներ» քաղաքական կուսակցությունը, որի առաջնորդը Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան է, դուրս է եկել իշխող «Վրացական երազանք» դաշինքի կազմից:

Այդ մասին հայտարարվել է «Վրացական երազանքի» քաղխորհրդի նիստի ժամանակ, որին մասնակցել է նաև Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, հենց որի ներկայությունն էլ պատճառ է հանդիսացել «Ազատ դեմոկրատների» դեմարշի համար:

Ալասանիան հայտարարել է, որ նիստին մասնակցելու էին եկել ոչ նրա հետ բանակցելու համար, ինչի համար էլ դժբախտաբար չի հաջողվել զրույցը և քաղաքակիրթ ճանապարհով իրենց գործընկերներին հրաժեշտ տալը:

Ալասանիան վստահություն է հայտնել, որ ապագա քաղաքական կամքը «Ազատ դեմոկրատներին» հնարավորություն կտա հասարակության հետ միասին ծառայել Վրաստանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս