Իրանը չի պատրաստվում վերամշակման նպատակով ուրան ուղարկել Ռուսաստան. ԱԳՆ

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ը չի հաստատել ամերիկյան ԶԼՄ-ների այն տեղեկատվությունը, որ Թեհանը պատրաստվում է իր ուրանի պաշարների մի մասը վերամշակման նպատակով ուղարկվի Ռուսաստան:

Սրանից առաջ այդ մասին բարձրաձայնել էր ամերիկյան The New York Times թերթը՝ վկայակոչելով բանակցությունների մանրամասներին իրազեկ իր աղբյուրները: Ընդ որում՝ նրանց պնդմամբ, այդ գործարքը հնարավոր էր «Վեցյակի» հետ առավել լայն գործարքից հետո:

Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը հայտարարել էր, որ Թեհրանը չի հաստատում այդ տեղեկությունները և դրանք որակում է որպես քաղաքական դրդապատճառներով չարաշահումներ:

Իրանցի դիվանագետն ընդգծել է, որ նման հայտարարությունները կոչված են՝ ներազդելու Իրանի ու «Վեցյակի» միջև նոր հանդիպման շեմին բանակցությունների կլիմայի վրա: Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային նոր փուլը մեկնարկելու է նոյեմբերի 11-ին, Օմանի մայրաքաղաք Մասկաթում:

Տեսանյութեր

Լրահոս