Բաժիններ՝

Սանկտ Պետերբուրգում ապամոնտաժել են Սթիվ Ջոբսի հուշարձանը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ապամոնտաժվել է Սանկտ Պետերբուրգի Տեղեկատվական տեխնոլոգիաների գիտահետազոտական համալսարանի տեխնոպարկում կանգնեցված Սթիվ Ջոբսի հուշարձանը, որը կրել է հսկա iPhone-ի տեսք: Դա տեղի է ունեցել Apple-ի ղեկավար Թիմ Կուկի կողմից իր ոչ ավանդական սեռական կողմնորշման մասին հայտարարելուց հետո:

Հուշարձանը տեղադրվել էր 2013 թվականի հունվարին, դրա նախաձեռնողը հանդիսացել է «Արևմտա-եվրոպական ֆինանսական միություն» հոլդինգը: Վերջինիս մամլո ծառայությունը հուշարձանի ապամոնտաժումը պատճառաբանել է երկու գործոնով, որոնցից մեկն այն է, որ օրենքով արգելված է անչափահասների շրջանում միասեռականության քարոզչությունը:

Մյուս գործոնը կապված է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումների հետ, որոնց համաձայն՝ Apple-ի արտադրանքն իրենց տերերի մասին տեղեկությունները հաղորդում է ամերիկյան հատուկ ծառայություններին: Հուշարձանն ուներ սենսորային ինտերակտիվ էկրան, որը տեղեկատվություն էր հաղորդում Apple ընկերության հիմնադրի մասին:

pic_a2b8f10632bba0e2bfe0a1eba0332c7b

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս