Բաժիններ՝

Վրաստանը Թուրքիան դիտարկում է որպես հուսալի դաշնակից ու ռազմավարական գործընկեր. Գարիբաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ, ով պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության խորացման հարցը, այդ թվում նաև առևտրային-տնտեսական հարաբերությունների զարգացումն ու միջխորհրդարանական բարեկամության խմբի ակտիվացումը:

Գարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի համար Թուրքիան հանդիսանում է թիվ մեկ առևտրային գործընկեր: Գարիբաշվիլու խոսքերով՝ Վրաստանը Թուրքիան դիտարկում է որպես հուսալի դաշնակից ու ռազմավարական գործընկեր և մեծ կարևորություն է տալիս երկրի եվրաատլանտյան ձգտումներին Թուրքիային աջակցելուն:

Հանդիպման ժամանակ ընդգծվել է նաև «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու նախագծի կարևորությունը, որը տրանսպորտի ու առևտրի ոլորտներում կխորացնի տարածաշրջանային համագործակցությունը: Երկաթուղին ամբողջովին շահագործման կհանձնվի 2015 թվականին:

Գարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Չիչեքին՝ «2014-2015 թվականներին Թուրքիայի հանրային ու մասնավոր դպրոցներում վրացերենի ուսումնասիրման մասին» ծրագիրը հաստատելու համար: Ջեմիլ Չիչեքը Վրաստան է ժամանել եռօրյա պաշտոնական այցով: Նա հանդիպելու է նաև իր վրացի գործընկեր Դավիթ Ուսուպաշվիլու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս