Հարավային Օսիան ճանաչում է ԴԺՀ-ում ու ԼԺՀ-ում անցկացված ընտրությունների օրինականությունը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Օսիան ճանաչում է ԴԺՀ-ում ու ԼԺՀ-ում անցկացված ընտրությունների օրինականությունը: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Լեոնիդ Թիբիլովը.

«Նախնական տվյալներով՝ ընտրությունները ճանաչվել են կայացած: Ես հեռախոսազրույց եմ ունեցել մեր խորհրդարանի նախագահի հետ, ով գտնվում է այնտեղ՝ գլխավորելով Հարավային Օսիայի դիտորդների խումբը:

Նա հաստատել է ընտրողների մեծ ակտիվությունն ու մասնակցությունը: Հարավային Օսիայի ժողովուրդն աջակցում է Նովոռոսիայի քաղաքացիների կամարտահայտմանը: Հարավային Օսիան շարունակում է ԼԺՀ-ի ու ԴԺՀ-ի հետ մերձեցման կուրսը, որոնց անկախությունը նա ճանաչել է այս տարվա հունիսին:

Մենք շարունակելու են մեր ճանաչած Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացը: Դա Հարավային Օսիայի ղեկավարության ու ժողովրդի ամուր դիրքորոշումն է»:

Տեսանյութեր

Լրահոս