Փոթիի նավահանգիստը նավեր չի ընդունում
Грузия Online-ի փոխանցմամբ՝ ուժգին փոթորիկը կաթվածահար է արել Արևմտյան Վրաստանում գտնվող Փոթիի նավահանգստի աշխատանքը: Նավահանգստի աշխատակիցների խոսքերով՝ ծովում մոլեգնում է 6 բալանոց փոթորիկ, ինչի համար հնարավոր չէ ո՛չ նավեր ընդունելը, ո՛չ էլ նավեր ուղարկելը:
Նավահանգստի տարածքում մոբիլիզացվել են համապատասխան ծառայությունների աշխատակիցները: Օդերևութաբանները խոստանում են, որ եղանակային պայմանները կբարելավվեն նոյեմբերի 5-ից: