Ալեքսանդր Զախարչենկոն ընտրվել է ԴԺՀ-ի ղեկավար
![](https://168.am/wp-content/uploads/2014/11/pic_5f7a8bb7cdbdb43e72f4d456e85f3c22.jpg)
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) գործող վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն նոյեմբերի 2-ին անցկացված ընտրությունների քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկի արդյունքներով ընտրվել է ԴԺՀ-ի ղեկավար:
ԿԸՀ-ի տվյալներով՝ Զախարչենկոյի օգտին քվեարկել է 765.000 մարդ: Նովոռոսիայի խորհրդարանի փոխնախագահ Ալեքսանդր Կոֆմանը և Գերագույն խորհրդի պատգամավոր Յուրի Սիվկոնենկոն զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ ու երրորդ տեղերը:
ԴԺՀ-ի խորհրդարանական ընտրություններում առաջատարը «Դոնեցկյան հանրապետություն» հասարակական կազմակերպությունն է, որը հավաքել է 662.000 քվե: ԿԸՀ-ի նախագահ Ռոման Լյագինը հայտարարել է, որ նորընտիր ղեկավարի երդմնակալության արարողությունը կանցկացվի մոտ ժամանակներս:
Նա Կիևին կոչ է արել ճանաչել ընտրությունների արդյունքները և հաշտվել այն մտքի հետ, որ Դոնբասն այլևս Ուկրաինայի մասը չէ. «Մենք կատարել ենք մեր ընտրությունը»: