Բաժիններ՝

ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ընտրությունները խախտում են մինսկյան պայմանավորվածությունները. Շտայնմայեր

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը զգուշացրել է Ռուսաստանին՝ կապված Ուկրաինայի արևելքում անջատողականներին հետագա խրախուսելու հետ:

Շտայնմայերը Ջակարտայում հույս է հայտնել, որ Ռուսաստանը պաշտոնական հայտարարություններից բացի, չի ձեռնարկի որևէ այլ բան, որպեսզի ընտրությունների արդյունքներն օգտագործի որպես առիթ՝ անջատողականներին խրախուսելու համար իրենց գործը շարունակելու մինչև խաղաղություն:

Շտայնմայերի խոսքերով՝ Ռուսաստանի դիրքորոշումը վնասում է կարգավորման գործընթացին, և որ Ռուսաստանը կասկածի տակ չպետք է դնի Ուկրաինայի միասնությունը: Նա ընդգծել է, որ անջատողականների կազմակերպած քվեարկությունը խախտում է այդ համաձայնագրերը, ինչի համար էլ իրենք չեն ճանաչում այդ ընտրությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս