Բաժիններ՝

Շարմազանովը եռյակին հորդորել է իրենց հետ ուլտիմատումի լեզվով չխոսել

Այսօր, ՀՀԿ ԳՄ նիստից հետո, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ նիստում քննարկվել են արտաքին քաղաքական հարցեր, մասնավորապես Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև Սերժ Սարգսյանի Հորդանան կատարած այցի հետ կապված հարցեր: Քննարկվել են նաև  ներկուսակցական հարցեր, մասնավորպես 2015 թվականի բյուջեի նախագիծը:

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Շարմազանովը նշել է, որ նիստի ժամանակ փոխվարչապետի թեկնածուների հարց չի քննարկվել:

Ինչ վերաբերում է եռյակի հանրահավաքին, Շարմազանովը հորդորել է իրենց հետ ուլտիմատումի լեզվով չխոսել, իսկ եռյակի պահանջների մասով նշել է. «Արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չէ: Եթե այդպես լինի, Հայաստանում մշտապես կմտնենք ընտրությունների փուլ և մի ընտրությանը կփոխարինի մյուսը, որովհետև միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր դեմ կլինեն ընտրություններին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս