Բաժիններ՝

Ռումինիայի նախագահը կդառնա մոլդովացի` հանուն երկու երկրների միավորման

«Մոլդովա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն հայտարարել է, որ իր լիազորությունների ավարտից հետո կընդունի Մոլդովայի քաղաքացիություն: Բեսեսկուի նախագահական ժամկետն ավարտվելու է երկու ամիս անց:

Բեսեսկուն հայտարարել է, որ հրաժեշտի այցով կժամանի Քիշնև ու հայտ կներկայացնի` Մոլդովայի քաղաքացիություն ստանալու համար: Նա հավելել է, որ այդ հարցն արդեն իսկ քննարկել է իր մոլդովացի գործընկեր Նիկոլայ Տիմոֆտիի հետ:

Բեսեսկուն կարծում է, որ այդ քայլը կնպաստի երկու երկրների միավորմանը, թեև դրա համար դեռ չեն ստեղծվել անհրաժեշտ պայմաններ: Բեսեսկուն Ռումինիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2004 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս