Ռուսաստանը գազային զեղչ է արել Ուկրաինայի համար
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ այս տարավա չորրորդ եռամսյակին Ուկրաինայի համար ռուսական գազի գինը կազմելու է 1000 խորանարդ մետրի համար 378 դոլար, իսկ 2015 թվականի առաջին եռամսյակին՝ 365 դոլար:
Նրա խոսքերով՝ Եվրահանձնաժողովը հանդես է գալու երաշխավորի դերում՝ կապված գազի գնի շուրջ Ռուսաստանի առջև Ուկրաինայի ստանձնած պարտավորությունների հետ:
Գազի գների բարձրացման դեպքում Եվրահանձնաժողովը կփոխհատուցի այն: Ավելի վաղ հաղորդվում էր, թե Ուկրաինան 1000 խորանարդ մետր գազի համար Ռուսաստանին վճարելու է 385 դոլար: