Բաժիններ՝

Ռուսաստանը հայտ է ներկայացնելու ՄԱԿ-ին՝ Արկտիկայում իր սահմաններն ընդլայնելու համար

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը 2015 թվականի գարնանը հայտ կներկայացնի ՄԱԿ-ի՝ ծովի հատակի հարցերով հանձնաժողով՝ ընդլայնելու համար Արկտիկայում իր սահմանները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի բնապահպանության ու բնական պաշարների նախարար Սերգեյ Դոնսկոյը.

«Ռուսական հայտի հավանության արժանացումը Ռուսաստանին հնարավորություն կտա Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում իր ինքնիշխան իրավունքներն ամրապնդել հավելյալ 1.2 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքի վրա, ինչպես նաև միջազգային կանխատեսելի ռուսերները մեծացնել պայմանական վառելիքի ավելի քան 5 միլիարդ տոննայով:

Եվ վերջապես, դա կընդլայնի հենակետը՝ Արկտիկայում մեր աշխարհաքաղաքական շահերի ապահովման համար: Դա նաև հնարավորություն կտա ապագային նայել երկրի զարգացման արկտիկյան ռազմավարության տեսանկյունից: Ռուսաստանն արկտիկյան տարածաշրջանի երկրներից առաջինն է հայտ ներկայացնում Արկտիկայում իր սահմաններն ընդլայնելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս