Բաժիններ՝

Չինաստանն օդանավակայան է կառուցելու Անտարկտիդայում

Global Times թերթի փոխանցմամբ՝ Չինաստանն օդանավակայան է կառուցելու Անտարկտիդայում՝ իր գիտա-հետազոտական ու երկրահետախուզական նախագծերն առաջ տանելու համար: Պլանի համաձայն՝ օդանավակայանը գտնվելու է Անտարկտիդայի արևելյան հատվածում գտնվող «Չժունշան» չինական երկրորդ հետազոտակայանից ոչ հեռու:

Նոր օդանավակայանի թռիչքուղու երկարությունն ու սպասարկման հնարավորությունները դեռ հայտնի չեն: Հերթական արշավի ժամանակ, որն ավարտվեց այս տարվա ապրիլին, բևեռախուզյներն Անտարկտիդայում բացեցին «Տայշան» չինական չորրորդ գիտակայանը: Այն գտնվում է ծովի մակարդակից 2.6 կիլոմետր բարձրության վրա և գտնվում է «Չժունշան» ու «Կունլուն» կայանների միջև:

Հետազոտողները նաև հստակեցրել էին հինգերորդ բևեռային կայանի կառուցման վայրը: Չինաստանն Անտարկտիդայում հետազոտություններ է իրականացնում 1984 թվականից: Ներկայումս բևեռային արշավների համար օգտագործվում է 1993 թվականին Ուկրաինայից գնված և «Սյուելուն» անվանումը ստացած սառցահատը, որը միակն է երկրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս