Բաժիններ՝

ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարը հրավիրվել է Փհենյան

Bloomberg-ի փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ը հնարավոր է համարել երկրում ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի ներկայացուցչի այցը երկիր: Փհենյանում կարծում են, որ դա վերջ կդնի մարդկության դեմ հանցանքներ գործելու մասին ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինին հասցեագրված մեղադրանքներին:

Հյուսիսկորեացի 4 դիվանագետ երեկ Նյու Յորքում հանդիպել են ԿԺԴՀ-ում ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Մարզուկի Դարուսմանի հետ՝ քննարկելու համար պոտենցիալ այցը:

Զեկուցողի խոսքերով՝ Փհենյանում հուսով են, որ դա կնպաստի ՄԱԿ ԳԱ-ի բանաձևի նախագծի վերանայմանը, որում փաստաթղթի հեղինակներն առաջարկել են ԿԺԴՀ-ի իշխանությունների դեմ գործը հանձնել Միջազգային քրեական դատարանին: Չի բացառվում, որ պատասխանատվության կարող է ենթարկվել հենց Կիմ Չեն Ինը:

Դարուսմանն ընդգծել է, որ հյուսիսկորեացի պաշտոնյաները վերջին 10 տարում առաջին անգամ որոշել են հանդիպել ՄԱԿ-ի տեսուչի հետ: Նրանից բացի, Փհենյան է հրավիրվել ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ բեն Ռաադ ալ-Հուսեինին: Ակնկալվում է, որ բանաձևի նախագծի քվեարկությունն անցկացվելու է նոյեմբերի 18-ին: Դրանից հետո այդ փաստաթուղթը կուղարկվի ՄԱԿ ԱԽ-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս