Բաժիններ՝

Կուբայում վերջին 55 տարվա ընթացքում առաջին անգամ թույլատրել են կառուցել կաթոլիկ եկեղեցի

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կուբայի իշխանությունները վերջին 55 տարվա ընթացքում առաջին անգամ թույլատրել են կղզու տարածքում կաթոլիկ նոր եկեղեցու կառուցումը: Այն կառուցվելու է Կուբայի արևմտյան Փինար դել Ռիո նահանգի Սանդինո քաղաքում:

Եկեղեցու կառուցման գործընթացն իրականացվելու է Ֆլորիդայի կաթոլիկների նվիրատվությունների միջոցով: Այն նախատեսված կլինի 200 այցելուի համար: Փորձագետները տվյալ որոշումը գնահատում են որպես Կուբայի կոմունիստական կառավարության ու Վատիկանի փոխհարաբերությունների բարելավման նշան, որոնք վատթարացել էին 1959 թվականի կուբայական հեղափոխությունից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս