Երուսաղեմի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի արտակարգ նիստը կանցկացվի վաղը
Sky News Arabia հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Երուսաղեմում տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի արտակարգ նիստն անցկացվելու է հոկտեմբերի 29-ին: Այս մասին հայտարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի նախագահական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը:
Նրա խոսքերով՝ այդ նիստում քննարկվելու են Պաղեստինում Իսրայելի հանցավոր գործողությունները: Ավելի վաղ Մահմուդ Աբբասը ՄԱԿ ԱԽ-ին կոչ էր արել շուտափույթ նիստ գումարել՝ կապված հրեական բնակատեղիներն ընդլայնելու մասին Իսրայելի որոշման հետ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ կարգադրել է պատրաստել Արևելյան Երուսաղեմում 1060 միավոր նոր բնակատեղի կառուցելու ծրագիր: Դա քննադատության է արժանացել բազմաթիվ երկրների, ինչպես նաև ԵՄ-ի կողմից: