Դաժան սպանություն Երևանում. 69-ամյա ամուսինը դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է կնոջը. shamshyan.com
shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր` հոկտեմբերի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի շտապօգնության թիվ 7 ենթակայանի բուժբրիգադը քաղաքացու ուշաթափության կանչով մեկնել է Հարավ- արևմտյան Ա-3 թաղամասի 13-րդ շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել է կնոջ դի:
Օպերատիվ քննչական խումբը բնակարանում հայտնաբերել է թոշակառու` 62-ամյա Մելանիա Պողոսյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` կինը մահացել է դանակի մի քանի հարվածներից, որոնք ստացել է մարմնի տարբեր մասերում: Ֆտոլրագրողի տեղեկություններով, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով արդեն ձերբակալվել է նույն հասցեի բնակիչ, 69-ամյա Ազատ Մնացականյանը, ով խոստովանել է, որ տանը ծագած կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել իր և կնոջ միջև, որի ժամանակ գաղտնի փականով դանակով ինքը հարվածներ է հասցրել կնոջը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում