Պաշտետին բռնեցին. «օրենքով գողը» չկարողացավ մասնակցել ընկերոջ ծննդյան տարեդարձին
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, երեկ Պսկովում ՌԴ իրավապահները ձերբակալել են 32-ամյա բելառուս «օրենքով գող» Պավել Ալեքսեևիչին, ով քրեական աշխարհում առավել հայտնի է որպես Պաշտետ։ Վերջինս Մոսկվա էր եղել տեղի հեղինակություններից մեկի՝ Լյոխա Պսկովսկու ծննդյան տարեդարձին նվիրված արարողությանը մասնակցելու նպատակով։ Պաշտետից և Լյոխայից բացի ձերբաբալվել են ևս 20 հոգի։
«Прайм Крайм»-ի տեղեկություններով, Պաշտետին Ռուսաստանում աջակցում են մի խումբ «օրենքով գողեր»՝ Կոստիլի շրջապատից։ Ասում են նաև, որ Պավել Ալեքսեևիչին բավականին լուրջ են վերաբերվում՝ Պսկովյան երկրամասը վերահսկողության տակ պահելու տեսանկյունից։ Այդ մասին անուղղակիորեն վկայում է նաև այն փաստը, որ ոստիկանական չափանշներով շարքային գործողությունը իրականացրել են ՌԴ ՆԳՆ գլխավոր հետախուզության աշխատակիցները։
Ռուսաստանի տարածք ապօրինի մուտք գործած Պաշտետը կարտաքսվի Բելառուս։ Հարկ է նշել, որ ազգությամբ բելառուս 6 «օրենքով գողերից» միայն երկուսն ն գտնվում ազատության մեջ, որոնցից մեկը հենց Պավել Ալեքսեևիչն էր։