Բաժիններ՝

«Իշխանափոխություն կլինի այն ժամանակ, երբ Հունանյանները ողջ չլինեն». «Ա1+»

Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը վստահ է, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի բացահայտման ուղղությամբ լուրջ ձեռքբերումներ ունենալ:  «Ա1+»-ին տված հարցազրույցում Աշոտ Սարգսյանը հիշեցնում է, որ ինքը լուրջ միջնորդություններ է արել, սակայն դրանք չեն իրագործվել. «Ես ներկայացրել եմ երեք միջնորդություն, որոնք երեքն էլ ընդունվել են քննչական խմբի կողմից, բայց երեքն էլ չեն կատարվել. մասնավորապես, քննչական փորձարարություն կատարել Նաիրի Բադալյանի մասնակցությամբ, որպեսզի պարզենք, թե կարմիր թղթապանակը որ երթուղիով հասավ մինչեւ դահլիճի հանգստյան սենյակի մասը, ցանկացած քրեական գործում կան նրբություններ, որոնց միջոցով կարելի է հասնել մեծ հաջողության. Սա հենց այդպիսի նրբություն էր: Սա վերաբերում էր նաեւ զենքի առկայությանը, քանի որ ես վստահ եմ, որ զենքերը նախապես եղել են ԱԺ-ում, եւ դրանք հեքիաթներ են, թե զենքերը դրսից են բերվել»,- վստահեցնում է Աշոտ Սարգսյանը՝ հավելելով, թե իրական իշխանափոխություն կլինի միայն այն ժամանակ, երբ մի քանի օր առաջ ինքնասպան կամ հանկարծամահ լինեն երեք հոգի՝ Նաիրի, Կարեն Հունանյաններն ու Էդիկ Գրիգորյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս