«Վազգեն Սարգսյանի «սեյֆը» դատարկ է եղել, երբ քննչական մարմինները բացել են». Արամ Սարգսյան. aravot.am

Անհասկանալի է, որ երկրի նախագահը գնում է բանակցության, երկու ժամ առաջ նրա համար սենյակ են պատրաստում, որը չի գաղտնազերծվում, կամ եթե գաղտնալսվել է, ուր են այդ ձայնագրությունները: Ի՞նչ երրորդ ձայնագրության մասին էր խոսում Տիգրան Նաղդալյանը, բազմաթիվ հարցեր կան, որոնք բացահայտում, պատասխան չեն ունեցել»,- aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ զրույցում Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ, Արամ Սարգսյանն այսպիսի մտահոգություն հայտնեց, երբ այցելել էր Եռաբլուր:

Նա փաստել է, որ Վազգեն Սարգսյանի «սեյֆը» դատարկ է եղել, երբ քննչական մարմինները բացել են՝ «Հոկտեմբերի 27»-ից հետո. «Այս մարդիկ խորը բարոյականություն բերած կլինեին եւ ես հավատացած եմ, որ ընդդիմադիր շատ-շատ իրենց մեծ համարող կուսակցություններ այսօր գոյություն չէին ունենա, ու նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը չէր լինի, որովհետեւ դրա կարիքը չէր լինի: Անհրաժեշտ դասեր կքաղվի, երբ գործը հստակ բացահայտվի»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս