Հուշագիր ` ԿԳ նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև
Հոկտեմբերի 28-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կստորագրվի Համագործակցության հուշագիր` ԿԳ նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև: Համաձայն հուշագրի` կողմերը պարտավորվում են համագործակցել Հայաստանում «Այբ» հիմնադրամի կազմակերպած մրցույթների և օլիմպիադաների անցկացման գործում: Հուշագիրը կստորագրեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն