«Միստրալ» տիպի առաջին ուղղաթիռակիրը ՌԴ-ին կհանձնվի օրեր կամ շաբաթներ անց
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Միստրալ» տիպի առաջին ուղղաթիռակիրը Ռուսաստանին կհանձնվի օրեր կամ շաբաթներ անց: Այս մասին հայտարարել է տվյալ նավը կառուցող ֆրանսիական STX նավաշինական ընկերության ներկայացուցիչը:
Այդպիսով, նավը կմատակարարվի գործող պայմանագրին համաձայն: Սրանից առաջ հաղորդվել էր, թե մինչև 2050 թվականի համար նախատեսված ռուսական նավաշինական ծրագրով նախատեսված է արտադրել սեփական «Միստրալ»-ներ՝ առանց ֆրանսիական կողմի մասնակցության: