Ղարաբաղում հանցագործությունների թիվը նվազել է

2014 թվականի ինը ամիսներին ԼՂՀ տարածքում արձանագրվել է հանցագործությունների 291 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազելով 17,3%-ով։

ԼՂՀ գլխավոր դատախազության տվյալներով՝ այս տարվա առաջին ինը ամիսներին արձանագրված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 93,2 % (2013թ.-ի ինը ամիսներին 95,3%):

Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն այս տարի 4-ն էին, ծանր հանցագործություններինը՝ 36, միջին ծանրության հանցագործություններինը՝ 116, իսկ ոչ մեծ ծանրության հանցագործություններինը՝ 135:

Տեսանյութեր

Լրահոս