Բաժիններ՝

Անորոշ ժամկետով հետաձգվել է Փեշմերգայի ջոկատները Թուրքիայի տարածքով Քոբանի ուղարկելը

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ անորոշ ժամկետով հետաձգվել է Թուրքիայի տարածքով Իրաքի հյուսիսից Փեշմերգայի մարտիկներին սիրիական Քոբանի քաղաք փոխադրելը, որը պաշարված է «Իսլամական պետության» զինյալների կողմից:

Բացի այդ, պլանավորված է Քոբանի ուղարկվելիք Փեշմերգայի մարտիկների թիվը 200-ից նվազեցնել մինչև 150-ի: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հոկտեմբերի 20-ին հայտարարեց, որ Թուրքիան թույլատրել է Հյուսիսային Իրաքից քուրդ մարտիկների տեղափոխումը դեպի Քոբանի:

Անգամ հաղորդվում էր, որ թուրքական բանակն առաջարկել է դա իրականացնել օդային ճանապարհով, քանի որ այդպես կստացվի առավել անվտանգ ու արագ: Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության խորհրդարանը հոկտեմբերի 23-ին հավանության էր արժանացրել Փեշմերգայի ջոկատներին Քոբանի ուղարկելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս