«Աէրոֆլոտը» վեցամյա ընդմիջումից հետո կանոնավոր առաջին թռիչքն է իրականացրել Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը վեցամյա ընդմիջումից հետո կանոնավոր առաջին թռիչքն է իրականացրել Մոսկվայից դեպի Թբիլիսի: Վրաստանի ու Ռուսաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցվել էր 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ:
Դրանից ամիսներ անց թույլատրվել էին չարտերային չվերթները, որոնք ժամանակ առ ժամանակ իրականացրել են Georgian Airways ու S7 ավիաընկերությունները: Կողմերը միայն այս տարի պայմանավորվեցին երկու երկրների միջև կանոնավոր չվերթների վերսկսման շուրջ, որի թույլտվությունը ստացել է ռուսական 7 ավիաընկերություն: