Փոքրիկ իշխանի 25 կանոնները
cluber.com կայքը ներկայացրել է Փոքրիկ Իշխանի կյանքի 25 կանոնները:
1. Դու ապրում ես քո քայլերում և ոչ թե մարմնում: Դու քո գործողություններն ես:
2. Ես վախենում եմ դառնալ մեծերի նման, որոնց ոչինչ հետաքրքիր չէ, բացի թվերից:
3. Գոյություն ունի այսպիսի կանոն՝ առավոտյան արթնանալուց, լվացվելուց, քեզ կարգի բերելուց հետո կարգի բեր նաև քո մոլորակը:
4. Ահա իմ գաղտնիքը, այն շատ պարզ է՝ սրատես է միայն աչքը: Ամենակարևորն աչքերով չես տեսնի:
5. Եթե միշտ միայն ուղիղ գնաս, հեռուն չես հասնի:
6. Ամեն մարդ իր աստղերն ունի:
7. Երբեք պետք չէ լսել, թե ինչ են ասում ծաղիկները: Պետք է միայն նայել նրանց և շնչել նրանց բույրը:
8. Երեխաները պետք է ներողամիտ լինեն մեծերի հանդեպ:
9. Պետք է մի քանի թրթուրների հանդուրժել՝ թիթեռների հետ ծանոթանալու համար:
10. Երբ տխրում ես, լավ է նայել, թե ինչպես է արևը մայր մտնում:
11. Գիտե՞ս՝ ինչո՞ւ է անապատը լավ: Նրա մեջ ինչ-որ տեղ աղբյուրներն են թաքնված:
12. Գործեր կան, որոնք կարող են սպասել: Դրանից վնաս չկա: Բայց եթե բաոբաբներին աղատություն տաս, դժբախտությունից չես խուսափի:
13. Յուրաքանչյուրից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ: Իշխանությունն առաջին հերթին խելամիտ պետք է լինի:
14. Երևի աստղերը փայլում են նրա համար, որ ամեն մեկը վաղ թե ուշ գտնի իրենը:
15. Ինքդ քեզ դատիր: Դա ամենադժվար բանն է: Ինքդ քեզ դատելը շատ ավելի բարդ է, քան ուրիշներին: Եթե դու կարողանաս ճիշտ դատել քեզ, նշանակում է՝ դու իրականում իմաստուն ես:
16. Եթե դու մի ծաղիկ ես սիրում՝ միակին, որի նմանը չկա միլիոնավոր աստղերից ոչ մեկի վրա, դա բավական է: Նայում ես աստղերին և դու երջանիկ ես:
17. Շատ տխուր է, երբ մոռանում են ընկերներին: Ոչ բոլորն են ընկեր ունեցել:
18. Եթե ինչ-որ բան հետաքրքրել է, մի նահանջիր, քանի դեռ պատասխանը չես ստացել:
19. Բոլոր ճանապարհները տանում են դեպի մարդկանց:
20. Բառերը միայն խանգարում են հասկանալ իրար:
21. Երբ ընտելացնում ես որևէ մեկին, հետագայում պատահում է նաև, որ արտասվում ես:
22. Լավ է, երբ ընկեր ունես, նույնիսկ, եթե մեռնել է պետք:
23. Կարող ես ճանաչել միայն այն առարկաները, որոնք ընտելացրել ես:
24. Դու պատասխանատու ես նրանց համար, ում ընտելացրել ես:
25. Մարդիկ ճեպընթաց գնացքներ են նստում, բայց իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են որոնում: Այդ պատճառով էլ նրանք հանգիստ չունեն՝ մեկ այս, մեկ այն կողմ են նետվում: Իզուր: Աչքերը կույր են: Պետք է փնտրել սրտով: