Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի պատճառով ստիպված է եղել ճնշում գործադրել «Գազպրոմի» վրա
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Սոչիում ունեցած ելույթում հայտարարել էր, որ ստիպված է եղել ճնշում գործադրել «Գազպրոմի» վրա, որպեսզի վերջինս նվազեցնի պարտքի մարման հարցում Ուկրաինային ներկայացրած թիվը:
«Ես հարկադրաբար ճնշում գործադրեցի «Գազպրոմի» վրա՝ խնդրելով, որ նա չպնդիր իրենը: Ես ներողություն եմ խնդրում «Գազպրոմի» բաժնետերերից, այդ թվում նաև օտարազգիներից»:
Ուկրաինան ստացած գազի համար «Գազպրոմին» պարտք է 5.3 միլիարդ դոլար, սակայն ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել Ուկրաինայի համար վերսկսել գազամատակարարումը, եթե վերջինս մինչև տարեվերջ վճարի 3.1 միլիարդ դոլար:
Պուտինն ընդգծել է, որ ներկայումս Ուկրաինայում կա 3.1 միլիարդ դոլար՝ սեփական գազային պարտքը մարելու համար: