Իրանում մահապատժի են ենթարկել նախկին հետախույզին սպանած կնոջը
BBC-ի փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները կախաղան են բարձրացրել 26-ամյա մի կնոջ՝ երկրի հետախուզության նախարարության նախկին աշխատակցին սպանելու համար:
Չնայած նրան, որ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պահանջել է չեղյալ հայտարարել մահապատժի մասին որոշումը՝ այնուամենայնիվ, այն ի կատար է ածվել:
Ռեյհան Ջաբարին դատապարտվել էր դեռևս 2007 թվականին՝ Իրանի հետախուզության նախարարության նախկին աշխատակցին սպանելու համար, ով փորձել էր բռնաբարել նրան:
Իրավապաշտպանները հայտարարել էին, որ հանցանքի հետաքննումն անցկացվել է լուրջ խախտումներով: Նախորդ ամիս սոցցանցերում կամպանիա էր գործարկվել՝ մահապատիժը չեղյալ հայտարարելու համար: