Բաժիններ՝

Եգիպտոսի իշխանություններն արտակարգ դրություն են մտցրել Սինայի թերակղզու հյուսիսում

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Եգիպտոսի իշխանությունները եռամսյա արտակարգ դրություն են մտցրել Սինայի թերակղզու հյուսիսային հատվածում: Դրա պատճառը զինյալների իրականացրած վերջին երկու հարձակումներն են, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 30 զինյալ:

Համապատասխան որոշումն ընդունվել է Ազգային խորհրդի խորհրդաժողովում, որը գումարել է նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին: Արտակարգ դրությունը մտցվել է Սինայի հյուսիսային շրջաններում: Բացի այդ, մտցվել է պարետային ժամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս