Բաժիններ՝

Ռուսաստանը դադարել է իրեն պահել որպես գործընկեր. Պշել

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն պատրաստ է ապասառեցնել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ պայմանով, որ Մոսկվան սկսի պահպանել միջազգային իրավունքն ու պարտավորությունները, որոնք նա ստանձնել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական բյուրոյի տնօրեն Ռոբերտ Պշելը. «Ռուսաստանը խոստացել է, որ կանի ամեն անհրաժեշտ բան, որպեսզի ինքնիշխան Ռուսաստանի ու ինքնիշխան Ուկրաինայի միջև սահմանը դառնա պարզապես մարդկանց ազատ տեղաշարժման սահման:

Ռուսաստանը խոստացել է օգտագործել իր ազդեցությունը: ՆԱՏՕ-ն Մոսկվային համարում է ցանկալի գործընկեր: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը դադարել է իրեն պահել որպես գործընկեր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս