Ուկրաինայում այսօր «լռության օր» է
Gordonua.com-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում այսօր «լռության օր» է՝ կապված վաղը կայանալիք Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների հետ: Օրենքի համաձայն՝ թեկնածուների մասին նյութերի հրապարակումները, քարոզչությունն արգելվել է հոկտեմբերի 25-ի կեսգիշերից հետո:
Սոսնձված վիճակում քարոզչական բոլոր նյութերը պետք է վերացվեն, այլապես դա կհամարվի խախտում: Սոցհարցումների արդյունքների հրապարակումն արդեն երկու օր է, ինչ արգելված է:
Նախագահ Պյոտր Պորոշենկոն ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ հանձնարարել է ընտրությունների ժամանակ ապահովել կարգուկանոն, ինչպես նաև ապահովել հակաահաբեկչական գործողության մասնակիցների ընտրական իրավունքը:
Ընտրությունների օրը կարգուկանոնն ապահովելու է 82.000 իրավապահ: