Թուրքիան ու ՌԴ-ը կարող են երկկողմ առևտրի մակարդակը բարձրացնել մինչև 100 միլիարդ դոլարի. թուրք դեսպան
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները վստահ են, որ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են երկկողմ առևտրի մակարդակը բարձրացնել մինչև 100 միլիարդ դոլարի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Թուրքիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ումիթ Յարդըմը.
«Այո՛, նպատակ է դրվել՝ առևտրային շրջանառության ծավալը մինչև 100 միլիարդ դոլարի հասցնելու համար: Այդ նպատակը կիսում են երկու կողմն էլ: Մենք բավական կարճ ժամականահատվածում այդ թիվը 2 միլիարդ դոլարից հասցրեցինք մինչև 32 միլիարդ դոլարի: Այդ թիվը հենված է երկու երկրների պոտենցիալի վրա: Մենք հավատում ենք, որ կարելի է հասնել այդ թվին:
Ռուսաստանը Թուրքիայի 2-րդ նշանակալից առևտրային գործընկերն է, Թուրքիան էլ իր հերթին Ռուսաստանի 8-րդ խոշոր առևտրային գործընկերն է: Ռուս-թուրքական հարաբերություններն ունեն իրենց յուրահատկությունը, և Թուրքիան մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե այդ մասին խնդրեն ԱՄՆ-ը կամ ԵՄ-ը:
Երբ ես աշխատում էի Իրանում, այն ժամանակ էլ հասկացա, որ պատժամիջոցներն այն մեթոդը չեն, որոնք քաղաքականություն հանգեցնում են սպասելի արդյունքների: Թուրքիայի դիրքորոշումը կայանում է նրանում, որ նա հետևում է ՄԱԿ-ի ընդունած որոշումներին: Դա այժմեական է ոչ միայն Թուրքիայի, այլև՝ ՄԱԿ-ի բոլոր անդամների համար»: