Բաժիններ՝

Հայաստանի մրցակիցները պատժվեցին. Armsport.am

Ինչպես գրում է Armsport.am-ը, այսօր ՈւԵՖԱ-ն հրապարակել է Սերբիային եւ Ալբանիային վերաբերող պատժամիջոցների ցանկը: Հոկտեմբերի 14-ին կայացած «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Սերբիա-Ալբանիա հանդիպումն անավարտ էր մնացել, երբ 41-րդ րոպեին խաղադաշտում անկարգություններ էին սկսվել:

Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ ՈւԵՖԱ-ն խիստ պատժամիջոցներ է կիրառել երկու հավաքականների նկատմամբ.

1. Ալբանիայի հավաքականին գրանցվել է 0:3 հաշվով տեխնիկական պարտություն:

2. Սերբիայի հավաքականից հանվում է 3 միավոր:

3. Սերբիայի հավաքականը հաջորդ 2 տնային խաղերն անցկացնելու է առանց հանդիսականների:

4. Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվում է 100 հազար եվրոյով:

5. Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվում է 100 հազար եվրոյով:
Կողմերն իրավունք ունեն բողոքարկել ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումները:

Հիշեցնենք, որ «Եվրո-2016»-ի ընտրական I խմբում են ընդգրկված Հայաստանի, Սերբիայի, Ալբանիայի, Պորտուգալիայի եւ Դանիայի հավաքականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս