Մերկելն ու Պուտինը քննարկել են Դոնբասում տիրող իրավիճակը
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Ուկրաինայի գծով շփման խմբի հանդիպման հարցը: Այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում:
Պուտինն ու Մերկելն ընդգծել են մոտ ժամանակներս Ուկրաինայի գծով շփման խմբի հերթական հանդիպումն անցկացնելու նպատակահարմարությունը: Բացի այդ, նրանք քննարկել են Դոնբասում տիրող իրավիճակը:
Պուտինը կարևորել է Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում իրավիճակի ապաէսկալացումը՝ առաջին հերթին իրական հրադադարի ճանապարհով և տարածաշրջանին հումանիտար օգնության ցուցաբերումը:
Մերկելն ու Պուտինը պայմանավորվել են ակտիվացնել Էբոլա վիրուսի տարածման դեմ պայքարը: Հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է գերմանական կողմը: