Ռոուհանին հնարավոր է համարում սահմանված ժամկետում «միջուկային» վերջնական համաձայնագրին հասնելը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարծում է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մշտական համաձայնագիր ստորագրելու համար ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները:

Ռոուհանին հայտարարել է, որ այդ համաձայնագիրը կարող է ստորագրվել սահմանված ժամկետում: Նա ընդգծել է, որ հեշտ չէ Իրանի միջուկային ծրագրին առնչվող առանցքային հարցերի շուրջ «Վեցյակի» հետ համաձայնության գալը, սակայն սկզբնական փորձը ցույց է տալիս, որ դա հնարավոր է:

Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային 8-րդ փուլն անցկացվել է հոկտեմբերի 16-ին Վիեննայում, և դարձել է ամենակարճը՝ տևելով ընդամենը մի քանի ժամ: 2013 թվականի նոյեմբերին Իրանն ու «Վեցյակը» պայմանավորվել էին իրանական միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի հասնել մինչև 2014 թվականի հունիսի 20-ը: Սակայն դա չհաջողվեց, և կողմերն այդ ժամկետը երկարաձգեցին մինչև նոյեմբերի 24-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031