Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ իր համագործակցությունը շարունակել բոլոր ձևաչափերով»
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը խնդրեց ներկայացնել ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս վիճակը:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ գործում են հանձնաժողովները, ՀՀ-ն ԵՄ-ի համագործակցում է տարբեր հարթակներում ու կառույցներում, դյուրացվեց վիզայի ռեժիմը, սեպտեմբերի 13-ից հետո Վիլնյուսյան գագաթնաժողովում համատեղ հայտարարություն ընդունվեց, որտեղ փաստվեց փոխադրաձ հանձնառությունը՝ բոլոր ոլորտներում համագործակցելու:
«Մոտակա շրջանում մենք շարունակելու ենք ԵՄ նոր ղեկավարության հետ համագործակցությունը, առաջիկա ամիսներին մի քանի փուլ է նախատեսված»,- ասաց Է.Նալբանդյանը:
Թ.Պողոսյանի հարցին՝ արդյոք այսքանը բավարա՞ր է, նախարարը պատասխանեց. «Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ իր համագործակցությունը շարունակել բոլոր ձևաչափերով, բոլոր ոլորտներում, որոնք չեն հակասում մեր մյուս ինտեգրացիոն գործընացներին»: