Բաժիններ՝

Արմեն Աշոտյանը՝ Արամ Մանուկյանին. «Լավ է, Լևոն Տեր-Պետորսյանի անունով համալսարան չեք բացել»

Գարնանը կառավարությունը հաստատել էր պետական բուհերի թիվը՝ 15140 պետական բուհերում 9080 պետպատվեր, սակայն առաջին տեղի համար դիմում եղել է 12 հազար, ինչպես նաև Ղարաբաղից դիմորդները՝ 13 հազար: Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության Արամ Մանուկյանը հայտարարեց, որ 9000 հեռակայի համար 4500 դիմորդ է ընդունվել, մասնավոր բուհերի 3700 տեղում 43 հոգի է ընդունվել ընդհանուր քննություններով:

«Ընդհանուր առմամբ՝ 10 հազար թիվ չի լրացվել, ժողովրդի մեջ կոչվում է недабор: Մեր ժամանակ բոլոր տեղերում մրցույթ է եղել: Առաջին տարին է մեր պատբմության մեջ, որ դիմորդների թիվը ավելի քիչ է, քան տեղերը: Ի՞նչն է պատճառը այս ձախողման, ինչպե՞ս բացատրել այսօր պետական բուհերում վարվող քաղաքականությունը: Ի՞նչ քաղաքականության արդյունք է սա»,- հարցադրում արեց Ա.Մանուկյանը:

«Սիրողական բնույթի հեռախոսազրույցով արված հարցումների թվերը կարող էիք ճշտել նախարարից: Կապը երևի լավ չի եղել, որոշ տեղերում էլ ամբողջական տվյալները չեն տվել և սիրողական բնույթի տվյալներ եք տալիս»,- հակադարձեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա՝ համալիր ծրագրի շրջանակներում հեշտացվում է քննությունը և կառավարությունը «մեծահոգաբար» ավել տեղ է դնում, քան սպասվող դիմումները, այդպիսով՝ ընդունելության քննությունները համապետական միջոցառումից վերածվում է սովորական կրթական ծրագրի, ծնողները, վստահ լինելով, որ տեղերը շատ են և իր երեխան բավարար բալ ապահովելով կընդունվի, շատ լավ աշխատում են:

Կարդացեք նաև

Աշոտյանը նշեց, որ Ազգային ագրարային համալսարանում կադրերի խնդրի պատճառով կառավարությունը գնաց պիլոտային քայլի՝ ընդունելության քննություններ չեղան, հաշվարկվեցին ընդհանուր ատեստատի վրա հաշվարկված միավորները: Նախարարը ուշադրություն հրավիրեց գյուղոլորտում կադրերի վրա, որ գյուղում մասնագետների կարիք կա:

Ա.Մանուկյանը հայտարարեց, թե սեպտեմբերի կեսին Ա.Աշոտյանը չգիտեր աշակերտների թիվը. «Էդ ո՞նց ենք հաշվարկ արել, որ 3700 տեղ եք տվել, 40 հոգի է ընդունվել: Սա՞ է ձեր քաղաքականությունը: Դուք նպատակային ոչնչացրիք մասնավոր բուհերը: Հեռակայով բժիշկ, իրավաբան չեն դառնում: Չեն գնում, մարդ չկա: Մասնավոր բուհը, շուկայական տնտեսության այս կարևոր բնագավառը, դուք ոչնչացրիք»:

«90-ականների սկզբից եք թույլ տվել բացել տասնյակ բուհեր, որակը երբեք չեք ստուգել, տվել եք գունավոր թղթի վրա տպած դիպլոմներ՝ թղթի թափոններ, սփռվել են աշխարհով մեկ, ու հիմա թուղթ ենք ստանում Ֆրանսիայից, թե սենց թուղթ ենք ստացել: Լավ է, Լևոն Տեր-Պետորսյանի անունով համալսարան չեք բացել: Ձեր կողմից երկար ժամանակ տարվող քաղաքականության պատճառով ՀՀ դիպլոմները չեն ճանաչում Իրանում և այլուր: Էնքան խեղված ճակատագրեր կան այդ բուհերի պատճառով»,- ասաց Ա.Աշոտյանը՝ շեշտելով, որ մասնվոր բուհի գոյությունը ինքնանպատակ չէ:

«Երբ հարց եք տալիս, փորձեք նաև լսել, դիմանալ»,- տեղից պատասխանող Մանուկյանին հորդորեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս