Բաժիններ՝

Ըստ քաղաքացու հաղորդման` ոստիկանը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, հայհոյել է իրեն ու հարվածներ հասցրել դեմքին

Քաղաքացի Զավեն Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ քաղաքացի Զավեն Գ.-ի հաղորդման` 2014 թվականի սեպտեմբերի 24-ին` ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանության աշխատակիցը չթույլատրվող վայրում մեքենայով շրջադարձ կատարելու համար իրեն դիտողություն է արել և այդ հարցի շուրջ վիճաբանել է իր հետ, որի ընթացքում ոստիկանության աշխատակիցը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, հայհոյել է իրեն ու հարվածներ հասցրել դեմքին:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս