«Ինձ թվում է` հոկտեմբերի 24-ին պետք է ներկայացվի ճանապարհային քարտեզ և այդ գործողություններն այնտեղ կլինեն». Թևան Պողոսյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամաակ խուսափեց մանրամասներ ներկայացնել հոկտեմբերի 24-ին սպասվող եռյակի հանրահավաքի մասին՝ ասելով, թե  ժամը 17:00-ին հանրահավաք է լինելու ու բոլորին հրավիրում է մասնակցելու. «Այնտեղ ամեն ինչ պարզ կլինի: Մենք ունենք մի ֆորմատ, որ ամեն հանդիպումից հետո ղեկավարը կամ մամուլի խոսնակը զեկուցում է դրա մասին: Քանի որ ընդամենը երեկ պարոն Հակոբյանը մանրամասն ներկայացրել է քննարկումները, երևի ճիշտ չի լինի նորից մեկնաբանել կամ ավելին կրկնել: Այդ օրը կլինեք այդտեղ ու բոլոր մանրամասները պարզ կլինեն»,- ասաց նա:

168.am-ի այն հարցին, թե ի՞նչ գործողությունների մասին էր երեկ խոսում Ռուբեն Հակոբյանը, երբ ասաց, թե ժողովուրդը հոգնել է ելույթներ լսելուց, պետք են գործողություններ, որոնք ուղղված են լինելու իշխանափոխությանը, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ հոկտեմբերի 24-ին պետք է ներկայացվի ճանապարհային քարտեզ և այդ գործողություններն այնտեղ կլինեն, չեմ ուզում ժամանակից առաջ անցնել, ամսի 24-ին ամեն ինչ պարզ կլինի: Կլինեն գործողություններ՝ կտեսնենք»:

Տեսանյութեր

Լրահոս