Բաժիններ՝

ԱՄՆ-ի օդուժը զինամթերքի խմբաքանակը սխալմամբ նետել է «Իսլամական պետության» զինյալներին (տեսանյութ)

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնը մեկնաբանել է երեկ հայտնված այն տեսանյութը, որում «Իսլամական պետության» զինյալները ցուցադրում են նռնակներով լի արկղերը, որոնք ամերիկյան ավիացիան սխալմամբ քրդերին նետելու փոխարեն նետել է իրենց:

Պենտագոնի մամլո քարտուղար Ջոն Կիրբին հայտարարել է, որ զինամթերքի մեծ մասն ամեն դեպքում հասել է իր նպատակին՝ սիրիական Քոբանի քաղաքը պաշտպանող քրդերին:

Կիրբին ընդգծել է, որ մասնագետները դեռ ուսումնասիրում են տեսանյութը, սակայն արդեն իսկ հայտնի է, որ դրանում պատկերված զինամթերքը դասվում է նրա թվին, որը քրդերին օգնության կարգով նետվել է ինքնաթիռներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031