Բաժիններ՝

Հարավային Կորեան ապամոնտաժել է «սադրիչ տոնածառը»

The Korea Herald-ի փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի իշխանություններն ապամոնտաժել են ԿԺԴՀ-ի հետ սահմանին կառուցված, տոնածառի տեսքով 20 մետրանոց աշտարակը: Սեուլում դա պատճառաբանել են կառույցի տարրերի մաշվածությամբ:

Աշտարակը կանգնեցվել է 43 տարի առաջ: Ամեն տարի՝ ամանորի շեմին, հարավկորեացիները լուսավորում են այն և նրա մոտ խարույկ են վառում: ԿԺԴՀ-ի իշխանությունները, ուր ընդունված չէ տոնել ամանորը, դա որակում են որպես սադրանք և քանիցս սպառնացել են կրակել կառույցի վրա:

Մի շարք վերլուծաբաններ արդեն իսկ հայտարարել են, որ տոնածառը վերացնելու մասին որոշումը վկայում է Փհենյանի հետ հարաբերությունները կարգավորելու Սեուլի ձգտման մասին: Հոկտեմբերի 15-ին հաղորդվել էր, թե կողմերը վերսկսել են բանակցությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս